Հայոց պատմության դասավանդման և պատմագիտական մտքի նահանջի մասին․ «Կրթության տապան»՝ Արա Սանճեանի հետ

«Կրթության տապանի» հերթական թողարկման շրջանակում Արամ Փախչանյանի հյուրն է Միչիգանի համալսարանի Դիրբոռնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, պատմաբան Արա Սանճեանը: Զրույցի հիմնական թեման է՝ Հայաստանի դպրոցներում «Հայոց պատմություն» առարկայի դասավանդման առանձնահատկությունները, նոր չափորոշիչները։ Ըստ Արա Սանճեանի՝ նոր չափորոշիչներում լավագույն կետն այն է, որ պատմության դասավանդումը չպետք է կրկնություն լինի։ Պատմաբանը կարծում է, որ չափորոշիչների իրականացման համար անհրաժեշտ է լավ դասագիրք, լավ ուսուցիչ ու նոր մեթոդի մարզիչների հսկայական խումբ, իսկ տեքստերը պատրաստողը պետք է լինի լայնախոհ մարդ։

0:00 Պատմության դասավանդման, հին ու նոր չափորոշիչների միջև տարբերության մասին

6։40 Մեր պատմագիտական միտքը իր պահանջկոտությունից ու բծախնդրությունից նահանջ է ապրել

7։19 Նոր չափորոշիչներում լավագույն կետն այն է, որ պատմության դասավանդումը չպետք է կրկնություն լինի

8։08 Հայոց պատմությունը, ինչպես ցանկացած ազգային պատմություն, պետք է գրվի բարեկամի դիրքերից, քննադատությունն էլ հայրական լինի

9։43 Դպրոցական կրթությունը պետք է լինի մարսված, ընդունված գիտություն։ Դպրոցական դասագիրքը նոր գաղափար քննարկելու տեղ չէ

10։16 Եթե առարկան կոչվում է Հայոց պատմություն, պետք է գծենք, թե ինչն է մտնում այդ Հայոցի մեջ։

12։31 Պատմության մեջ պետք է բացատրենք մեր բազմազանությունը, ինչպես առաջացան արևմտահայերենն ու արևելահայերենը, մեր գաղութների առաջացման պայմանները

15։21 Գուցե մեկ-երկու հնգամյակ հետո մենք «Հայոց պատմություն» առարկան փոխենք «Հայոց պատմություն և մշակույթ» առարկայի

18։29 Ուրարտուն մոռացված էր մինչև 19-րդ դարի վերջ

18։48 Նաիրի, Արգիշտի, Մենուա անունների տարածված լինելու մասին

20։29 Կարևոր է չխորշել աշակերտին ասելուց, որ այս հարցի շուրջ վեճ կա, և դու կարող ես մասնակցել այդ վեճին

21:15 Չափորոշիչների իրականացման համար անհրաժեշտ է լավ դասագիրք, լավ ուսուցիչ ու նոր մեթոդի մարզիչների հսկայական խումբ

22։03 Տեքստերը պատրաստողը պետք է լինի լայնախոհ

22։51 Հետպատերազմյան այս մթնոլորտում ավելի հանդուրժող հասարակության կարիք ունենք

23։02 Տեսնելով այդքան ատելություն՝ հասկանում ես, որ ինչ-որ բան սխալ է հասարակության մեջ

24։10 Ավագ դպրոցում և գուցե նաև հիմնական դպրոցի վերջին դասարաններում կարևոր է շեշտել տարբերությունները

25։33 Ինչպե՞ս ազատել միտքը խորհրդային կաղապարներից