Հայաստանը մտադիր է ունենալ արտաքին հետախուզություն․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը ծրագրում է ունենալ առանձին արտաքին հետախուզական մարմին և Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը քննարկումներ է անցկացնում իր գործընկերների հետ՝ կառույցի ձևավորման հարցով․ այդ մասին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանում ներքին գործերի նախարարություն հիմնելու հարցի շուրջ հուլիսի 12-ի խորհրդարանական լսումների շրջանակում։

Գրիգորյանը ասաց, որ արտաքին հետախուզական մարմնի ստեղծումը անտանգության ու պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում է լինելու։