Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ տեղի է ունենլու ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այնտեղ կկայանա Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հանդիպումը։ Դա, ինչպես հայտնի է, սիրիական կարգավորման աջակցության գործընթաց է»,- ասել է Պեսկովը։
Բացի եռակողմ քննարկումից, Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։