Կառավարության յուրաքանչյուր հեռացած անդամի կփոխարինի նորը. պաշտոնական Դամասկոս

Սիրիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Օմար Ղալավանջին կառավարության նախկին ղեկավար Ռիյադ Հիջաբի փախուստից հետո նախարարների կաբինետի արտահերթ նիստ է գումարել, որում հայտարարել է, որ պետական իշխանության բոլոր ինստիտուտները նախկինի պես շարունակում են գործել, և կառավարության յուրաքանչյուր հեռացած անդամի կփոխարինի նոր թեկնածուն:

Մինչդեռ Վաշինգտոնում վստահ են, որ նախկին վարչապետի փախուստը վկայում է այն մասին, որ Ասադի վարչակազմը «ներսից քանդվում է»: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի խոսքով՝ փաստը, որ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են փախչում, խոսում է այն մասին, որ «Ասադը կորցնում է իշխանությունը և ի վիճակի չէ վերականգնել վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ»:

Մեկնաբանել