Լոռի, Պուշկինո․ հանքափորներն եկան, վիճեցին, գնացին

Հուլիսի 11-ին անսովոր աշխույժ էր Լոռու մարզի փոքր գյուղերից մեկի՝ Պուշկինոյի վարչական շենքի դիմաց։ Հանրային լսումներ էին սպասվում. Արմանիսի ոսկու չգործող հանքի սեփականատերերը՝ «Սագամար» ՓԲԸ-ն գյուղացիներին մեկ հարկի տակ էր հավաքել, քանի որ ցանկանում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել: