ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ից նշում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։