Կառավարությունը 11,8 միլիարդ դրամ հատկացրեց ճանապարհաշինությանը

Կառավարությունը 11,8 միլիարդ դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ճանապարհաշինության նպատակով։ Որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 14-ի նիստում։

Վերակառուցվող ճանապարհներն են Դիլիջանի ոլորանների հատվածը, Գեղարքունիքի մարզի Մարտունի-Գողհովիտ-Մադինա, Արարատի մարզի Մասիս-Ռանչպար-Արաքս-Ջրառատ հանրապետական նշանակության ճանապարհը, Շիրակի մարզի Իսահակյան-Գյումրի-Գետք-Ղարիբջանյան հատվածն ու դեպի Երերույքի տաճար տանող ճանապարհը, Լոռու մարզի Արմանիս-Ուրասար-Կաթնաղբյուր ճանապարհը, ​​Երևան -Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բեռնային համալիր տանող ճանապարհը։ Աշխատանքներ են նախատեսվում նաև Գոշ համայնքում։

Մեկնաբանել