Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ

Հայաստանի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով»,- ասված է հաղորդագրությունում։

Պատշտպանական գերատեսչությունից նշում են, որ կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Մեկնաբանել