Մարտական դիրքում մահացած վիճակում հայտնաբերված զինծառայողն ինքնասպան է եղել

Այսօր՝ հուլիսի 14-ին, մարտական դիրքում մահացած վիճակում հայտնաբերված զինծառայողը նախնական տվյալներով ինքնասպան է եղել, հայտնում է Քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։