Գալիանին և Պերեսն այսօր կքննարկեն Կակայի տրանսֆերի հարցը

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին այսօր բանակցություններ կսկսի «Ռեալի» հետ կիսապաշտպան Կակայի տեղափոխության հարցով: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի տվյալներով՝ Գալիանին այսօր հանդիպում կունենա արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Բանակցությունները տեղի կունենան Նյու-Յորքում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում «Ռեալը»:

Հիշեցնենք, որ Գալիանին ավելի վաղ հայտարարել էր, որ «Միլանի» համար դժվար կլինի իրականացնել Կակայի տրանսֆերը մադրիդյան ակումբի և անձամբ ֆուտբոլիստի ֆինանսական պահանջների պատճառով:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել