Ստեփանակերտի ու Երևանի առավելապաշտական ու զիջողական ծայրահեղությունները

Պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը հայտնվել են հակադիր ծայրահեղությունների մեջ․ Արցախում չեն ցանկանում ընդունել պատերազմի արդյունքները և ձգտում են առավելագույնի, իսկ Հայաստանում տրամադրությունները զիջողական են: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է, որ Հայաստանում և Արցախում ձևավորվող հետպատերազմյան խոսույթները վտանգավոր են: