Հայաստանը Կիպրոսում դիվանագիտական գրասենյակ կբացի

Հայաստանը հաջորդ տարի ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում։ Այս մասին Կիպրոսի հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Աթենք) Տիգրան Մկրտչյանը։

Կիպրոսի կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում Մկրտչյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում նաև Կիպրոսը դիվանագիտական գրասենյակ կբացի Հայաստանում:

«Դեսպանն անդրադարձել է նաև եռակողմ ձևաչափով Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցությանը՝ նշելով, որ այդ համագործակցության շրջանակներում տարբեր ոլորտներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ ինչպես օրինակ ռազմական, քաղաքական, սփյուռքի ոլորտներում՝ հույս հայտելով, որ այդ համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն»,- ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարությունում։