Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել են «Շտապօգնություն»-ից:

Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դատական նիստի ընթացքում. նա կորցրել էր գիտակցությունը:

Դատարան ժամանած «Շտապօգնության» բրիգադին չի հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:

***

Արմեն Գրիգորյանը մայիսի 17-ից անազատության մեջ էր: ԱԱԾ-ն նրան ձերբակալել էր ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով։ Ըստ ԱԱԾ-ի՝ Գրիգորյանը հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը: