Ալիևն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի հարցերը

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուլիսի 15-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցության ուղիների բացման շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև ականային և Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների խնդիրներին։

Ալիևը կարևորել է Բրյուսելում կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և «2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը»։

Հուլիսի 13-ին Տոյվո Կլաարը Երևանում հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մեկնաբանել