ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը Հայաստանում է

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը Հայաստանում է: Հուլիսի 15-ին Երևանում նրան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն օրը Բըրնսը հանդիպում է ունեցել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

«Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին»,- ասված է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

«Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները»,- ասված է Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել