Բլինքենը ողջունել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ են կատարել՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու ամենահուսալի ճանապարհն է»: Հուլիսի 16-ին Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ … Continue reading Բլինքենը ողջունել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed