Սարչապետ գյուղի միակ թառահարը

Մի քանի օրից բանակ զորակոչվող Ալբերտին միայն մի հարց է տանջում՝ ի՞նչ է անելու առանց թառի։ Շաբաթը երկու անգամ 15 կմ ճանապարհ անցնելով՝ ութ տարեկան Ալբերտ Պալաքյանը Լոռու մարզի Սարչապետ գյուղից հասնում էր Տաշիր՝ թառի դասերի։ «Եթե անգամ մի օր չեմ նվագում, տեխնիկապես տարբերությունը զգում եմ, ուր մնաց երկու տարի»,- ասում է Ալբերտը։ Տեսանյութը պատրաստել են «Հետք մեդիա գործարանի» շրջանավարտներ Սեդա Առաքելյանն ու Մարգարիտա Հարությունյանը:

Մեկնաբանել