Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճել են

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 5 681 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք։ Դրական է եղել կատարված թեստերի 11 տոկոսը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 311 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Նախորդ շաբաթվա համեմատ կորոնավիրուսի հաստատման դեպքերն աճել են 275-ով։ Հուլիսի 4-10-ի ընթացքում կատարվել էր 5 256 թեստավորում, հաստատվել էր 354 դեպք։

Մեկնաբանել