Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Այցի ընթացքում Կաթողիկոսը հանդիպումներ կունենա թեմական և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ։