Ձերբակալվել է հուլիսի 14-ին մարտական դիրքում ինքնասպան եղած զինվորի ծառայակիցը

Ձերբակալվել է հուլիսի 14-ին մարտական դիրքում ինքնասպան եղած ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի ծառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ծառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: