Ինչո՞ւ է խստացվում սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիության տրամադրումը

Սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի խստացումը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստան-սփյուռք հարաբերություններում, կարծում է «Միգրացիա և քաղաքացիություն» իրավաբանական ընկերության ղեկավար, ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը: Նախագծով նախատեսվում է որպես պարտադիր պահանջ սահմանել վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելը: Գործող կարգով նման պահանջ չկա, և ազգությամբ հայ անձինք Հայաստանում բնակություն հաստատելու պահից քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունեն: Բիչախչյանը միջանկյալ տարբերակ է առաջարկում։

Մեկնաբանել