Իրանը դեմ կլինի հայ-իրանական սահմանի արգելափակման քաղաքականությանը․ Խամենեին՝ Էրդողանի հետ հանդիպմանը

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը դեմ կլինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։

«Մենք ուրախ ենք, որ Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանի կազմ։ Իհարկե, եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Խամենեին։

***

Այսօր՝ հուլիսի 19-ին, Թեհրանում նախատեսված է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը։ Բացի եռակողմից, երկրների ղեկավարները երկկողմ ձևաչափերով հանդիպումներ կանցկացնեն։

Մեկնաբանել