Արդեն տեղեկացրել ենք, որ մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի առաջին իսկ գոտեմարտում պարտվել է կորեացի Հիենվու Կիմին: Քիչ առաջ կորեացին կիսաեզրափակչում պարտության մատնեց ֆրանսիացի Ստիվ Ժենոյին և դուրս եկավ եզրափակիչ, ինչը նշանակում է, որ Հովհաննեսն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:
Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ նաև մինչև 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը. քառորդ եզրափակչում մեր ըմբիշին հաղթած իրանցի Ղասեմ Ղոլամրեզա Ռեզային նույնպես դուրս եկավ եզրափակիչ: Իրանցին կիսաեզրափակչում պարտության մատնեց կուբացի Յունիոր Էստրադային:
Մարզական գործընկեր` SportArmenia.com