Հայաստանի տնտեսությունը լուրջ խնդիրներ կունենա, եթե փոխվեն այժմ այն սնուցող պահային գործոնները՝ միջազգային այցելուների մեծ հոսքը, մեծ ծավալների դրամական փոխանցումները և ռուսական ընկերությունների տեղափոխումը Հայաստան․ այդ մասին նշում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կառավարությունը պետք է աչքի տակ պահի արտահանելի ոլորտները, որպեսզի պահային գործոնների հնարավոր վերացման դեպքում ՀՀ տնտեսությունը չհայտնվի ծանր վիճակում, ինչ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ էր:
0:00 – Տնտեսական աճ՝ գլոբալ տուրբուլենտության ժամանակ
2:58 – Գնաճի երկրորդ փուլի մասին
5:44 – Տնտեսական ճգնաժամի ուրվականի մասին
8:36 – Արդյունահանողները փակման եզրին են
12:09 – Ինչո՞ւ են բանկերը ռուբլով կանխիկ մուտքերից գումարներ գանձում
17:02 – Ինչո՞ւ են բանկերը դոլարի կանխիկացումից գանձում 3 տոկոս միջնորդավճար
21:00 – Ճի՞շտ է արդյոք տնտեսությունը սեղմելով՝ պայքարել արտածին գնաճի մասին
25:00 – Հնարավոր է և՛ զսպել գնաճը, և՛ խթանել արտահանումը
28:02 – Տնտեսությունը և անվտանգության հիմնախնդիրները
32:25 – ԱՄՆ-ի և Ռուսաստանի տնտեսությունների հնարավոր ռեցեսիայի մասին