Երաժշտական «Զարթոնք»՝ Արցախում

Արցախում մեկնարկել է «Զարթոնք» երաժշտական, ստեղծագործական ակադեմիան, որի շրջանակում Արցախ են ժամանել և վարպետաց դասեր են անցկացնում 14 մասնագետներ սփյուռքից ու Հայաստանից։ Ակադեմիայի շրջանակում անց են կացվում դաշնամուրի, լարային, փողային գործիքների, ջազի, ինչպես նաև գրաֆիկ-դիզայնի ու ստեղծագրության դասընթացներ։ Ակադեմիային մասնակցում է 20 ուսանող Հայաստանից և 40՝ Արցախից։ Այն գործելու է մինչև հուլիսի 31-ը։