Մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել․ ԱԻՆ

15:50

ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

***

Հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր են մեկնել փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են, ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։

Մեկնաբանել