Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցում պատրաստ են անվճար հյուրընկալել սիրիահայերին

Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի սեփականատեր, ավստրալահայ գործարար Հակոբ Աբուլաքյանն այսօր Ստեփանակերտում տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ խոսել է ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարությունների հետ և պատրաստակամություն հայտնել հարյուրից-հարյուր տաս սիրիահայ ընդունել իր հյուրանոցում: Գործարարը պատրաստ է շենքը տրամադրել եկողներին` միայն կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) վճարելու պայմանով:

Գործարարն ինքը ծագումով Հալեպից է, մինչև երեսունհինգ տարեկանը բնակվել է Սիրիայում, այնուհետև տեղափոխվել է Ավստրալիա:

Նշենք, որ ըստ ճամփորդական գործակալությունների կայքերի` «Նաիրի» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնից ոչ հեռու: Այս երկհարկանի հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 46 շատ հարմարավետ սենյակներ: