Հուլիսի 21-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
-
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի Խոզնավարի բնակելի տան ուղղությամբ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ տուժածներ չկան։ ՀՀ ՊՆ-ն հերթական անգամ կոչ է արել ադրբեջանական կողմին հետաքննել բնակելի տան գնդակոծման դեպքը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Նախարարությունը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը դեռևս նախկինում առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ հետաքննության մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների և այդ դեպքերի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության նպատակով։ Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակաբար անտեսում է ինչպես ՀՀ ՊՆ-ի՝ հետաքննության կոչերը, այնպես էլ վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ փոխադարձ վստահության և իրավիճակի […]
-
Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։ Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով, […]
-
Մինչև 2 տարվա էլեկտրամոբիլներ՝ առանց ԱԱՀ․ նոր նախագիծ է շրջանառվել
Գևորգ Թոսունյան Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է 2026 թվականից ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատել մինչև երկու տարվա էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումը։ Նախագիծը շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, այսինքն՝ այն դեռ չի հաստատվել ոչ կառավարության, ոչ էլ Ազգային ժողովի կողմից։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է ԱԱՀ արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ սահմանելով արտոնություն այն էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման կամ օտարման նկատմամբ, որոնց թողարկման պահից անցել է ոչ ավելի, քան երկու տարի։ Նախարարությունը շեշտում է, որ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումը և շահագործման խթանումը համահունչ են կանաչ տնտեսության նպատակներին։ «Նկատվում է քաղաքներում ածխաթթու գազի […]
-
18 տարի ազատազրկման պահանջ՝ Ջրականի գումարտակի հրամանատարի գործով
Գևորգ Թոսունյան Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ապրիլի 22-ին հրապարկվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի գործով մեղադրական ճառը։ Դատախազ Գևորգ Ավետիսյանը պահանջել է այս գործով միակ մեղադրյալ Վահանյանին ճանաչել մեղավոր ու դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Վահանյանը մեղադրվում է այն բանում, որ պատերազմի ընթացքում անձնական շահից դրդված չի կատարել իր ծառայողական պարտականությունները, անգործության է մատնվել և կամայականորեն լքել է մարտի դաշտը։ Վերջինս կալանավորված է և մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրանքի բովանդակությունը Ըստ մեղադրողի՝ Վահանյանի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 16, վիրավորվել՝ 6, իսկ գերեվարվել՝ 7 զինծառայող։ Ուսումնական գումարտակի զինծառայողների թիվը, մինչդեռ, ավելին է։ 2020-ի պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ակտիվ […]
-
Հնդկաստանը կարող է գլոբալ խաղացող դառնալ կիսահաղորդիչների ոլորտում
ԱՄՆ-ի Կիսահաղորդիչների արդյունաբերության ասոցիացիայի նախագահ և գլխավոր տնօրեն Ջոն Նոյֆերը հայտարարել է, որ համաշխարհային մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիան Հնդկաստանին մեծ հնարավորություններ է տալիս։ Նրա կարծիքով, Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել կիսահաղորդիչների ոլորտում, սակայն դեռ լուծելու խնդիրներ ունի սահմանային մաքսային գործընթացների, մաքսատուրքերի և այլ հարցերում։ Մասնագետը նշել է, որ համավարակից հետո ի հայտ եկած խոցելի կետերը հնարավորություն են ստեղծում Հնդկաստանի համար ավելի մեծ դեր ստանձնելու ԱՄՆ-ի մատակարարման շղթայում։ Հնդկական ANI գործակալության հետ զրույցում ԱՄՆ-ի Կիսահաղորդիչների արդյունաբերության ասոցիացիայի նախագահը հայտարարել է, որ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիան անխուսափելի է, և դա ավելի շատ հնարավորություններ է ստեղծում Հնդկաստանի համար՝ ԱՄՆ-ի մատակարարման շղթայի մաս կազմելու համար։ Նոյֆերը […]
-
Անհայտ կորածների ընտանիքներին՝ 3 ամիս լրացուցիչ աջակցություն
Կառավարությունը, հաշվի առնելով ռազմական իրավիճակի հետևանքով անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների շարունակական աջակցության կարիքը, նոր որոշում է կայացրել։ Թեև նախկինում սահմանված էր, որ այս ընտանիքներին տրվող ամսական 300,000 դրամի չափով օգնության համար դիմումները պետք է ներկայացվեին էլեկտրոնային եղանակով մինչև 2025-ի փետրվարի 15-ը, այժմ այդ ժամկետը երկարաձգվել է։ Համաձայն նոր որոշման՝ անհայտ կորածների ընտանիքները կարող են հավելյալ երեք ամսով օգտվել սոցիալական աջակցությունից՝ դիմումները ներկայացնելով մինչև 2025-ի մայիսի 15-ը ներառյալ։
-
Տրադեսկանցիա․ բույս, որը «պատմում է» ջրի, հողի և օդի մասին
Տրադեսկանցիա բույսը ստեղծվել է ԱՄՆ-ի Բրուքհավենի ազգային լաբորատորիայում։ Սա շատ զգայուն բույս է, որի միջոցով ստուգում են ջրի, հողի և օդի որակը։ 1980-ականներին բույսը սկսեցին օգտագործել նաև Երևանի պետական համալսարանում։ Թե ինչպես են օգտագործում ծաղիկն այսօր՝ տեսանյութում։
-
Արցախի պետական ինստիտուտների ապագան ու Անկախության հռչակագիրը
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը անդրադառնում են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի նոր սահամանդրության մեջ չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Թողարկման ընթացքում քննարկվում է նաև Արցախի պետական ինստիտուտների ապագայի հարցը։