Կառավարությունը աշխատանք գտնելու ծրագիր է հաստատել 44-օրյայի մասնակից գործազուրկ անձանց համար

Կառավարությունը աշխատանք գտնելու ծրագիր է հաստատել 44-օրյա պատերազմի մասնակից գործազուրկ անձանց համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության՝ հուլիսի 21-ի նիստում։

Գործատուները երեք բաղադրիչով կարող են փնտրել իրենց ցանկացած աշխատակցին։ Առաջին տարբերակն այն է, որ կազմակերպվում է ուսուցում շահառուի համար՝ 5 ամիս տևողությամբ, և այս դեպքում աշխատանք փնտրող անձի ուսման վարձը մինչև 50 000 դրամի չափով կփոխհատուցվի կառավարության կողմից ։

Երկրորդ տարբերակը մանսագիտական աշխատանքային փոձառությունն է՝ 3 ամիս տևողությամբ։ Այս դեպքում կառավարությունը կրթաթոշակ կտրամադրի նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով։

Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։ Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար առավելագույնը 50 000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար:

Նախագծով առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում 300 000 դրամի չափով միանվագ փոխհատուցում տրամադրել այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկ անձի հետ:

Մեկնաբանել