152 միլիոն դրամ կառավարությունից՝ ԱԱԾ-ի «բնականոն գործունեության» համար

Կառավարությունը 152 միլիոն դրամ կհատկացնի Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը։

Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 21-ի նիստում։ Ըստ որոշման հիմնավորման՝ գումարը կփոխանցվի Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով և կտրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Մեկնաբանել