Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցում է՝ ձեռք բերելու անօդաչուներ

Հնդկական DNA թերթը հայտնում է, որ Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ հնդկական զենք գնելու համար։

«Հունիսին Հայաստանի պատվիրակությունն այցելեց Հնդկաստան։ Թեև դրա բովանդակության մասին քիչ բան է հայտնի, անօդաչու սարքերը ցուցակում են»,- գրում է թերթը: «Եվ ոչ միայն անօդաչու սարքեր»,- թերթին ասել է հնդիկ մի պաշտոնյա՝ չխորանալով այլ մանրամասների մեջ: Նա հույս է հայտնել, որ ցանկում կլինեն հնդկական արտադրության Rustom-II անօդաչու սարքերը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական ռազմական տեխնիկայի նկատմամբ: 2020-ին Հայաստանը 40 միլիոն դոլարի գործարք էր կնքել Հնդկաստանի հետ՝ հնդկական չորս SWATHI ռադարների մատակարարման համար։

Պաշտպանության, առևտրի և ներդրումների հետ մեկտեղ՝ Հայաստանը կարող է դառնալ ռազմավարական կարևոր գործընկեր Հնդկաստանի համար, որտեղ Հնդկաստանը կարող է ստեղծել բազաներ և առևտրային ու պաշտպանական կենտրոն համատեղ արտադրության և հնդկական արտահանման համար:

Մեկնաբանել