Հունիսին Հայաստանում աշխատատեղերը ավելացել են 8 000-ով. Վահան Քերոբյան

Հայաստանում այս տարվա հունիսին աշխատատեղերի թիվը կազմել է 681 050՝ մայիսի համեմատ ավելանալով 8000-ով, հայտնում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681 050 աշխատատեղ, ինչը մոտ 8 000-ով ավելի է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37 000»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։

Մեկնաբանել