Լուվրը կօգնի վերականգնել Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությունը

Լուվրի թանգարանը կօգնի վերակազմակերպել և արդիականացնել Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությունը։ Թանգարանի մշտական ցուցադրությունը վերջին անգամ փոխվել է մոտ 40 տարի առաջ։ Մինչև այսօր իրականացվել են միայն կոսմետիկ փոփոխություններ և շտկումներ, ավելացվել ժամանակավոր ցուցադրություններ։