Մեքսիկայի տղամարդկանց օլիմպիական հավաքականը դարձավ առաջին հաջողակը, ում բախտ է վիճակվելու եզրափակիչում պայքարել օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար: Մեքսիկացիները կարողացան կամային հաղթանակի հասնել Ճապոնիայի ընտրանու նկատմամբ:
Եզրափակչի մյուս մասնակիցը հայտնի է դառնալու ավելի ուշ: Բրազիլիան ու Հարավային Կորեան իրենց հանդիպումը կանցկացնեն 22:45-ին:
Մեքսիկա – Ճապոնիա 3-1
Գոլերը՝ Ֆաբիան (31′), Պերալտա (65′), Կորտես (90′) – Օցու (12′)