«Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման դեպքում կարող էինք կանխել պատերազմը

Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ ծավալելու համար կանաչ լույս չի ստացել, նշում է քաղաքագետ Եղիա Թաշճեանը՝ վերլուծելով Թեհրանում կայացած՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպման արդյունքները: Նա հավանական է համարում, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի ազդեցությունը նվազեցնելու համար Թեհրանն ու Մոսկվան կարող են համաձայնել թուրքական մասնակի հարձակմանը: Հայաստանի անվտանգության տեսանկյունից քաղաքագետը խիստ կարևոր է համարում այլընտրանքային ճանապարհների գոյությունը և «Հյուսիս-Հարավ»-ի շուտափույթ կառուցումը: