«Սպեղանի» երգչախումբը Վիեննայում արժանացել է հատուկ մրցանակի

ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի համաձայն` փառատոնին «Սպեղանի» երգչախումբը հանդես է եկել Կոմիտասի շարականների, Վ. Շարաֆյանի և Ե. Երկանյանի ստեղծագործությունների փայլուն կատարումներով:

Հանդես գալով Վիեննայի լավագույն համերգային բեմահարթակներում՝ քաղաքապետարանում, Շյոնբրունում, Վիեննայի ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Եվրոպայում ամենահայտնի երաժշտական սրահներից մեկում՝ «Մյուզիկֆերայնում», «Սպեղանի» երգչախումբն իր բարձր կատարողական վարպետության և ինքնատիպության շնորհիվ արժանացել է փառատոնի ժյուրիի հիացմունքին և բարձր գնահատականին. հայկական երգչախմբին շնորհվել է հատուկ մրցանակ և դափնեգիր: Այնուհետև, «Սպեղանի» երգչախումբն առանձին համերգով հանդես է եկել Հունգարիայի Դյոր քաղաքի թանգարանի սրահում:

Մեկնաբանել