Համահայկական մոմավառություն. «Ես վառում եմ այս մոմը»

«Հայոց ազգային պետականության քսաներորդ տարում տեղի են ունենում այսպիսի խոշոր ողբերգություններ, որոնք մեզ հիշեցնում ենք 99թ հոկտեմբերի 27-ը. սա անթույլատրելի է, որովհետև նման երևույթները դեգրադացնում են հայ հասարակությունը, աղճատում են մեր ազգային նկարագիրը, մենք սկսում ենք կասկածել, թե արդյոք մեր ազգային պետականությունը կայացել է, և արդյոք նրան վտանգ չի սպառնում: Սա մի ընտանիքի` Վահե Ավետյանի ընտանիքի ողբերգությունը չէ, բոլորիս ողբերգությունն է»,- տեսանյութի սկզբում ասում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Միմյանց են հաջորդում Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Կանադայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Իրանի տարբեր քաղաքներից ու գյուղերից ուղարկված նկարահանում-ուղերձներ, որոնցում հայերն ասում են. «Ես վառում եմ այս մոմը Վահե Ավետյանի և ապազգային համակարգի բոլոր զոհերի հիշատակին»:

Համազգային մոմավառությանը աշխարհի տարբեր անկյուններից հայերը միացել են ոչ միայն անհատապես, այլև` տարբեր խմբերով ու կազմակերպություններով: Տեսաշարը պարբերաբար ընդմիջվում է հիշեցումով. «Հավերժ է սուգը, եթե պայքար չկա»: Սա տեսանյութի հղումն է. http://www.youtube.com/watch?v=mS9mR7oO9vw&feature=youtu.be :

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանի բակում դաժան բռնության ենթարկվելու արդյունքում մահացած Վահե Ավետյանի հիշատակին երեկ Հայաստանի տարբեր անկյուններում և աշխարհի շուրջ 20 երկրում տեղի են ունեցել մոմավառության` հիշատակի և ցասման երթեր:

Մեկնաբանել