Բրազիլիան հաղթում է Կորեային և դուրս գալիս եզրափակիչ. Լոնդոն 2012, ֆուտբոլ

Բրազիլիայի տղամարդկանց ֆուտբոլի օլիմպիական հավաքականն առանց լուրջ դժվարությունների հաղթահարեց Հարավային Կորեայի հավաքականի արգելքը և դուրս եկավ եզրափակիչ: Բրազիլացիների առավելությունը զգալի էր ամբողջ հանդիպման ընթացքում և դեռ առաջին խաղակեսում նրանք կիսապաշտպան Ռոմուլոյի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ:

Երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց հարձակվող Լեանդրո Դամիաոն և դրեց հանդիպման վերջնակետը` 3:0: Հունիսի 11-ին աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը կփորձի առաջին անգամ դառնալ նաև օլիմպիական չեմպիոն:

Նշենք, որ եզրափակիչ Մեքսիկա – Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին Երևանի ժամանակով 18:00-ին: Դրանից մեկ օր առաջ Ճապոնիան և Հարավային Կորեան կվիճարկեն բրոնզե մեդալները:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել