Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին՝ տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը անդրադարձ է կատարվել առևտրի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը։

«Հանդիպման ընթացքում Արմեն Արզումանյանն առաջարկել է դիտարկել Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը։ Քննարկվել են նաև մինչև տարեվերջ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանն առնչվող հարցեր»,- տեղեկացնում են նախարարությունից։

Մեկնաբանել