Քըլըչն այցելել է հայ-թուրքական սահման

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հուլիսի 24-ին այցելել է Կարս։ Նրա գլխավորած պատվիրակությունն, ի թիվս այլ վայրերի, այցելել է Աքյաքա շրջանի հայ-թուրքակական սահմանի «Դողու քափը» անցակետ։ Սերդար Քըլըչը նաև շրջել է Անիի ավերակներում: Gazetekars-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։ Նույն լրատվամիջոցի տեղեկություններով՝ օրեր առաջ Աքյաքայի շրջանում ընթացել են ականազերծման աշխատանքներ, որոնք իրականացնում է իսրայելական մի ընկերություն: Այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ … Continue reading Քըլըչն այցելել է հայ-թուրքական սահման