Արարատ Միրզոյանը կմեկնի Չեխիա

Հուլիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Միրզոյանը հանդիպումներ կունենա Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:

«Այցի շրջանակներում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր»,- տեղեկացնում է Հունանյանը։

Մեկնաբանել