Զինծառայողը երկրորդ աստիճանի այրվածքով հոսպիտալացվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

«Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից չեն մանրամասնում՝ ինչ հանգամանքներում է զինծառայողն այրվածքներ ստացել։