Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
«Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանական գերատեսչությունից չեն մանրամասնում՝ ինչ հանգամանքներում է զինծառայողն այրվածքներ ստացել։