ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի հրապարակած ինֆորմացիան ապատեղեկատվություն է:

Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել Լաչինի շրջանում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ: