Այրվածքներով հոսպիտալացված զինծառայողը մահացել է

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով հոսպիտալացված ժամկետային զինծառայող Պալյան Ջիվանի Պողոսյանը մահացել է, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել