«Փյունիկը» հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը

Հուլիսի 26-ին Լյուքսեմբուրգի Դյուդելանժ քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյուդելանժ» – «Փյունիկ» հանդիպումը։ Հայաստանի չեմպիոնը հաղթեց մրցակցին 4:1 հաշվով և դարձավ հայկական առաջին ակումբը, որը հաղթահարեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկու փուլի արգելք։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Փյունիկը» պայքարը կշարունակի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։