Տեղ, Սյունիք․ գյուղացիները բողոքում են վարելահողի պակասից՝ պատերազմից հետո

Սյունիքի մարզի Տեղ համայնքում գյուղացիները մնացել են առանց վարելահողի: Տեղցիներն ասում են` սխալ կառավարման արդյունքում գյուղի պահուստային ֆոնդի հողերը անցել են մի քանի հոգու: Տեղցիները՝ հատկապես պատերազմից հետո, բողոքում են, որ չունեն վարելահող և չեն կարող զբաղվել գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ։