Ինչո՞ւ են պակասել կենսաթոշակային հաշիվների գումարները. զրույց Կարեն Զաքարյանի հետ

Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակային հաշիվներում վերջին եռամսյակում գրանցված կտրուկ անկումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով` միջազգային բորսաներում պարտատոմսերի գների նվազմամբ և դրամի արժևորմամբ: Այս մասին ասում է ՖԻՆԱՐՄ՝ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը: Նա քաղաքացիներին խորհուրդ է տալիս չանհանգստանալ, քանի որ նրանց կենսաթոշակի համար կուտակվող գումարների նվազումն ապագայում կվերականգվնի գլոբալ իրավիճակի կայունացման և դոլարի արժևորման հետ մեկտեղ:

Ըստ այդմ, մասնագետը կարևորում է ռազմավարական հաղորդակցությունը հասարակության հետ, որպեսզի նման իրավիճակներում պարարտ հող չգտնեն դավադրապաշտական տեսությունները, որոնք կարող են ազդել մարդկանց վարքագծի վրա, դրդել նրանց սխալ քայլերի:

Մեկնաբանել