Կառավարությունում քննարկվել է «Բանվորի արձանի» վերականգնման հարցը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 27-ին, տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ, հայտնում են կառավարությունից։

Քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների, Նկարիչների միության, Ազգային պատկերասրահի ներկայացուցիչներ:

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող և առավելապես «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Հարությունյանը հանձնարարել է քանդակի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպել։