Ադրբեջանական կողմն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
«Ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից հաղորդում են, որ կրակոցների հետևանքով տուժածներ չկան:
«Իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ»,- նշում են Արցախի ՆԳՆ-ն։